Ռուսաստանն ու ԱՄՆ-ը չեն կարող Հայաստանին եւ Ադրբեջանին պարտադրել հաշտության պայմանագիր ստորագրել13 հուլիսի 2009 - 16:11 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանն ու Ադրբեջանն անկախ երկրներ են, այլ ոչ Ռուսաստանի կամ ԱՄՆ-ի նահանգները, որպեսզի Մոսկվան կամ Վաշինգտոնը կարողանան նրանց հարկադրել հաշտության պայմանագիր ստորագրել: Հակամարտության կողմերն իրենք պետք է պայմանավորվածություն ձեռքբերեն, իսկ միջնորդները կարող են միայն օգնել նրանց այդ հարցում», - հայտարարել է Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների պրոֆեսոր Իրինա Զվյագելսկայան:Նրա խոսքերով, շատ լավ է, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Եվրոպան մեկ միասնական դիրքորոշում ունեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, սակայն կարեւոր է, որպեսզի հակամարտող կողմերն իրենք համաձայնության գան: «Նախագահները սովորաբար պայմանավորվածություն են ձեռք բերում հանդիպելիս, սակայն տուն վերադառնալուն պես սկսում են միմյանց մեղադրել բանակցությունները ձախողելու մեջ», - հայտարարել է Զվյագելսկայան: Նրա խոսքերով, նախագահներն իրենց երկրում բախվում են տեղի ազգայնականների դժգոհության հզոր ալիքին, որոնք չեն ընդունում հաշտության համաձայնագրի գաղափարը: Ուստի պետությունների ղեկավարները հարկադրված են լինում հաշվի առնելու նաեւ նրանց կարծիքը: Այդ իրավիճակի շտկման համար հարկավոր են շփումներ երկու երկրի քաղաքացիական հասարակությունների, քաղաքական կուսակցությունների եւ միավորումների միջեւ` կողմերի դիրքորոշումներն ինչ-որ չափով մերձեցնելու համար: Զվյագելսկայան նաեւ նշել է, որ հարկավոր է բանակցություններում ընդգրկել նաեւ Լեռնային Ղարաբաղը: «Անմիջականորեն Լեռնային Ղարաբաղում բնակվող մարդիկ պետք է մասնակից լինեն բանակցություններին եւ տեղեկանան իրենց երկրի ապագա ճակատագրի մասին», - նշել է նա, հաղորդում է 1news.az -ը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |