Էդվարդ Նալբանդյանը Հայաստանում ՌԴ դեսպանին պարգեւատրել է ԱԳՆ պատվո մեդալով13 հուլիսի 2009 - 19:56 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 13-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Նիկոլայ Պավլովին` Երեւանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Էդվարդ Նալբանդյանըբարձրգնահատեց հայ-ռուսական դաշնակցայինեւ ռազմավարական հարաբերությունները եւ նշեց, որ դեսպան Պավլովի պաշտոնավարման տարիներին դրանք ավելի են խորացել եւ ընդլայնվել: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն հայտնեց Նիկոլայ Պավլովին հայ-ռուսական համագործակցության ամրապնդմանն ուղղված գործունեության, ամենօրյա հետեւողական աշխատանքի եւ անձնական ներդրման համար: Իր հերթին դեսպան Պավլովընշեց, որ ջերմ հիշողություններով է հեռանում Հայաստանից, եւ շնորհակալություն հայտնեց իր առաքելության ընթացքում ԱԳՆ ցուցաբերած աջակցության համար: Նախարար Նալբանդյանը հաջողություն մաղթելով դեսպան Պավլովին հետագա գործունեության մեջ` նրան պարգեւատրեց ԱԳՆ պատվո մեդալով, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |