Ֆրանսիան միակ երկիրը չէ, որ անպատեհ է համարում Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին

PanARMENIAN.Net - Ֆրանսիան միակ երկիրը չէ, որ անպատեհ է համարում Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովը: «Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին բազմիցս է դեմ հանդես եկել Թուրքիայի անդամակցմանը ԵՄ-ին, սակայն, անկախ դրանից, բանակցություններն այդ հարցի շուրջ շարունակվում են»,-հայտարարել է դիվանագետը: Ըստ նրա, այլ հարց է, թե ինչ արդյունք կտան բանակցությունները եւ ինչպիսի իրավիճակ կլինի Թուրքիայում:
 Ուշագրավ
---