«Արմավիան» բացել է Երեւան-Բաթում-Երեւան նոր չվերթը14 հուլիսի 2009 - 12:08 AMT PanARMENIAN.Net - 2009թ. հուլիսի 12-ից «Արմավիան» բացել է Երեւան-Բաթում-Երեւան նոր չվերթը, ասվում է PanARMENIAN.Net ի ստացած հաղորդագրության մեջ: Ըստ ընկերության նախագահ Միխաիլ Բաղդասարովի, չվերթը պահանջարկ կունենա ամառային ամիսներին եւ հարմար է հանգստացողների համար: «Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ այսօրվա դրությամբ արձակուրդն Աջարիայում անցկացնելը եւ հարմար է, եւ շահավետ, նույնիսկ հարգի, իսկ այժմ, երբ այնտեղ են թռչում «Արմավիայի» հարմարավետ ինքնաթիռները, առավել հարմարավետ է լինելու»,-ասել է նա: Հաղորդագրության մեջ ասվում է, որ Բաթումում ուրախ էին «Արմավիայի» նորույթին, քանի որ այսօր Աջարիայում առաջին հերթին սպասում են Հայաստանից ժամանող զբոսաշրջիկներին: Աջարիայի փոխվարչապետ Լեւան Անթաձեի խոսքերով, Աջարիայում մեծ ուշադրություն են հատկացնում եւ ջերմությամբ են վերաբերվում հայաստանցի հանգստացողներին, ուստի Երեւան-Բաթում-Երեւան նոր չվերթն ուղղակի անհրաժեշտ էր այս ամառ: Չվերթը կկատարվի շաբաթը մեկ անգամ, կիրակի օրերը, թռիչքի տեւողությունը 40 րոպե է: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |