Հայ-ռուսական հարաբերությունները նոր թափ ստացան վերջին չորս տարում14 հուլիսի 2009 - 12:12 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկոլայ Պավլովին: ՀՀկառավարությանղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպանին` կատարած արդյունավետ աշխատանքի համար եւ հաջողություն մաղթել նրան: Տիգրան Սարգսյանը նշել է, որ հայ-ռուսական հարաբերությունները քաղաքական, տնտեսական եւ մշակութային բնագավառներում վերջին չորս տարվա ընթացքումնոր թափ են ստացել, եւ այդ գործում իր ներդրումն ունի դեսպան Պավլովը: Ներկայումս ռուսական կապիտալի մասնակցությամբ Հայաստանում գործող ձեռնարկությունների թիվը հասել է 1010-ի, զգալիորեն մեծացել է կապիտալ ներդրումների ծավալը: Ռուս դիվանագետը հավաստիացրել է, որ իր գործունեությամբ այսուհետեւ եւս կնպաստի հայ-ռուսական հարաբերությունների առավել սերտացմանը եւ բարօրություն է մաղթել հայ ժողովրդին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |