Արդյո՞ք Էդվարդ Նալբանդյանը լոկ «խոսափող է» կառավարության ձեռքում14 հուլիսի 2009 - 20:31 AMT PanARMENIAN.Net - Բլոգերի ոլորտում մարդկանց կարծիքները բավականին հակասական են, ոմանք պահանջում են արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը, մյուսները, ընդհակառակը, գտնում են, որ նա լոկ «խոսափող» է կառավարության ձեռքում: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Արթուր Ավթանդիլյանը: Նրա խոսքերով, դա Նալբանդյանի մեղքը չէ, պարզապես նա առաջինն էր, ով հանդես եկավ Մադրիդյան սկզբունքների օգտին: «Հայաստանի համար բոլոր ներկայացված սկզբունքներն ազգային շահերի դավաճանություն են», - ասել է Ավթանդիլյանը:Իրենց հայտարարությունում հայ բլոգերները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից պահանջել են անհապաղ պաշտոնանկ անել Հայաստանի արտգործնարար Էդվարդ Նալբանդյանին` դատապարտելով հուլիսի 11-ին վերջինիս հայտարարությունը, որում նա ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների առաջնորդների բացեիբաց հակահայկական հայտարարությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |