Սիմֆերոպոլում բացվել է հայ նկարիչների աշխատանքների ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Հուլիսի 13-ին Սիմֆերոպոլ քաղաքի նկարիչների տանը բացվել է Ղրիմի հայ նկարիչների աշխատանքների ցուցահանդեսը: Ցուցադրությունը նվիրված է այս տարի նշվող Ղրիմի հայ համայնքի 20-ամյակին եւ Ղրիմի հայ նկարիչների միության 5-ամյակին:



Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, երկու շաբաթվա ընթացքում բոլոր ցանկացողները կարող են ծանոթանալ Սիմֆերոպոլից, Եվպատորիայից, Սուդակից, Ալուշթայից, Յալթայից, Ալուպկիից եւ Ղրիմի այլ քաղաքներից Հայ նկարիչների միության 14 անդամների աշխատանքներին: Վաթսուն նկարներից կազմված ցուցադրության մեջ ընդգրկվել են տարբեր թեմատիկայով ստեղծագործություններ: Ցուցահանդեսի ցուցանմուշների թվում են նաեւ գոբելենները, ասեղնագործությունն ու ծեփագործությունը:
 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---