Երեւանն ու Բաքուն հեռու են ղարաբաղյան հակամարտության կարգավորումից14 հուլիսի 2009 - 20:45 AMT PanARMENIAN.Net - Ներկայումս, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը հեռու են հակամարտության կարգավորումից, ինչի մասին վկայում է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունն այն առնչությամբ, որ դեռեւս գոյություն ունեն սկզբունքներ, որոնք կողմերը չեն քննարկել: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Երեւանում հայտարարել է քաղաքագետ Սուրեն Զոլյանը: «Ինչքան էլ որ խոսեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքների մասին, մի բան պարզ է. կան շատ երկրներ, որոնց դիրքորոշումները համադրելի չեն», - հայտարարել է հայ քաղաքագետը:Սուրեն Զոլյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահներ Բարաք Օբամայի-Դմիտրի Մեդվեդեւի-Նիկոլյա Սարկոզիի հայտարարությունը գնահատել է որպես աննախադեպ: «Նման կարգի հայտարարությունն արվել է այնպիսի իրադարձությունների լույսի ներքո, ինչպիսիք են Nabucco-ի շուրջ համաձայնագրի ստորագրումը, Օբամա-Մեդվեդեւ հանդիպումից հետո: Աշխարհում գործընթացներն արագ զարգանում են, եւ այդ պայմաններում հրապարակվում են Մադրիդյան սկզբունքները: Եթե նախկինում Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունները նախագահների մակարդակով ունեին առավել ձեւական բնույթ, ապա այժմ Օբամա-Մեդվեդեւ-Սարկոզի հայտարարությունը հստակ հանձնարարական է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին», - ընդգծել է քաղաքագետը: Նրա խոսքերով, մադրիդյան սկզբունքներում սկզբունքային է Ստեփանակերտի մասնակցության հարցը, սակայն տվյալ դեպքում Ստեփանակերտը դուրս է փաստաթղթից: «Քանի դեռ չի որոշվել եւ ամրագրվել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, խոսք չի կարող լինել տարածքային հարցերի մասին»,- ընդգծել է Զոլյանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |