Սուրեն Զոլյան. Մադրիդյան սկզբունքների առնչությամբ ղարաբաղյան կողմի վրդովմունքը հասկանալի է:

PanARMENIAN.Net - Պաշտոնական Ստեփանակերտը վաղուց պետք է օրինագիծ ընդուներ, որը կորոշեր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցություններում Հայաստանին հանձնած լիազորությունների շրջանակները: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ, պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին, հայտարարել է քաղաքագետ Սուրեն Զոլյանը : «Ինձ թվում է, որ հարկավոր է նորմեր մշակել, որոնց շրջանակներում Հայաստանը բանակցային գործընթացում կկարողանար ներկայացնել Ստեփանակերտի շահերը», - ընդգծել է հայ քաղաքագետը: Նրա խոսքերով, Մադրիդյան սկզբունքների հրապարակման առնչությամբ ղարաբաղյան կողմի վրդովմունքը հասկանալի է: Այդ սկզբունքների ամենաբացասական ասպեկտն այն է, որ Լեռնային Ղարաբաղը փաստաթղթում ներկայացվել է որպես աշխարհագրական տարածք:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---