Հուլիսի 20-ի կարճաժամկետ այցով Երեւան կժամանի ԵՄ «Տրոյկան»

PanARMENIAN.Net - Հուլիսի 20-ին կարճաժամկետ այցով Երեւան կժամանի ԵՄ «Տրոյկան» ԵՄ գործող նախագահ Շվեդիայի ԱԳ նախարար Կառլ Բիլդի գլխավորությամբ: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հաղորդել ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Տիգրան Բալայանը:



Պատվիրակության կազմում են ԵՄ երկրների նախորդ եւ հաջորդ նախագահող երկրի ներկայացուցիչները: Պատվիրակության կազմում են Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին, ԵՄ Խորհրդի քարտուղարության ներկայացուցիչ Պաոլո Բարոզզո Սիմոսը, Եվրահանձնաժողովի ներկայացուցիչներ Կարել Կովանդան ու Ջոն Քյաերը: Այցի ընթացքում նախատեսվում են ԵՄ Տրոյկայի հանդիպումները ՀՀ ղեկավարության հետ:
 Ուշագրավ
---