Կիպրոսի հույները խաղաղ պայմանագրի ակնկալիք չունեն15 հուլիսի 2009 - 03:05 AMT PanARMENIAN.Net - «Այս պահի դրությամբ Թուրքիայի դիրքորոշման մեջ փոփոխություններ չկան, մենք չենք տեսնում խնդրի կարգավորման եւ դեկտեմբերին հանրաքվեի անցկացման հնարավորություն: Մենք կոչ ենք անում թուրքական կողմին փոխել իր դիրքորոշումը»,-հայտարարել է Կիպրոսի կառավարության ներկայացուցիչ Ստեֆանոս Ստեֆանուն: Ստեֆանուն կոչ է արել թուրքական կողմին փոխել իր դիրքորոշումը` նշելով, որ նախապես չի կարող երաշխավորել, որ բանակցությունները «բարեհաջով ավարտ» կունենան` հավաստիացնելով, որ Կիպրոսի հույները վճռական են այս խնդրի շուրջ համաձայնության գալու հարցում: Ստեֆանուի հայտարարությունն արվեց այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Հյուսիսային Կիպրոսի չճանաչված նախագահ Մեհմեդ Ալի Թալաաթի հետ համատեղ մամլո-ասուլիսում հայտարարեց, թե Թուրքիան հուսով է, որ Կիպրոսի վերամիավորման շուրջ առաջիկա բանակցությունները շուտով կավարտվեն ու հանրաքվեն կանցկացվի մինչեւ 2009 թվականի ավարտը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |