ՎՐԱՑԻ ՊԱՐՏԻԶԱՆՆԵՐԸ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ՊԱՅԹԵՑՆԵԼ ԱԲԽԱԶԻՅԻ ԵՐԿԱԹՈՒՂԻՆ , ԵԹԵ ԱՅԴ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՉՎԵՐԱԿԱՆԳՆՎԻ ՎՐԱՍՏԱՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Աբխազիայից վրացի փախստականները պահանջում են, որպեսզի անդրկովկասյան երկաթուղու աբխազական հատվածի վերականգնումն իրականացվի միայն տարածաշրջանում Վրաստանի իրավասության վերականգնումից եւ Գալիի շրջան փախստականների վերադարձից հետո: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով վրացական աղբյուրները, Աբխազիայից փախստականների լիգայի ներկայացուցիչները հայտարարել են, թե Աբխազիայով երկաթուղային հաղորդակցության բացումը կհանգեցնի տնտեսական տեսանկյունից «անջատական հանրապետության» ամրապնդմանը, ինչը, նրանց կարծիքով, անթույլատրելի է: Այդ պահանջները պաշտպանում է նաեւ «Սպիտակ լեգիոն» պարտիզանական ջոկատի հրամանատար Զուրաբ Սամուշիան, որը հայտարարել է, թե իր ջոկատի մարտիկները պատրաստ են ցանկացած եղանակով պայքարել Վրաստանի շահերի պաշտպանման համար եւ անհրաժեշտության դեպքում կարող են պայթեցնել երկաթգիծը:
 Ուշագրավ
---