ՄՃԽ. Երեւանն ու Բաքուն մոտենում են ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հիմնարար համաձայնագրին

PanARMENIAN.Net - «Ես չեմ կարող ասել, թե ինչ ենթադրություններ ունեմ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների Մոսկվայում կայանալիք առաջիկա հանդիպման մասին, սակայն կարող եմ ասել, թե ինչ հույսեր ունեմ այդ հանդիպման վերաբերյալ»,-ասել է Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը: Նրա խոսքերով, նա հուսով է, որ նախագահները կկարողանան ստորագրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների մասին փաստաթուղթը: «Ես հավատում եմ, որ կողմերը մոտենում են հիմնարար համաձայնության, եւ այս տարվա ընթացքում կկարողանան ավարտել այն»,-ասել է Ֆրեյզերը:



Ֆրեյզերը կարեւորում է այն փաստը, որ Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարներր հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում: «Չափազանց կարեւոր է, որ հանդիպումը կայանալու է Մոսկվայում: Եվ շատ կարեւոր է, որ ՄԽ բոլոր երեք համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն ու Ռուսաստանը, սերտ համագործակցում են, ապահովելու համար հիմնարար սկզբունքների վերաբերյալ փաստաթղթի ավարտը»,-ասել է նա, հաղորդում է 1news.az-ը:



Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հերթական հանդիպումը տեղի կունենա հուլիսի 17-ին Մոսկվայում:
 Ուշագրավ
---