Հայաստանը ոչ շահավետ իրավիճակում է հայտնվել միջազգային ասպարեզում15 հուլիսի 2009 - 17:57 AMT PanARMENIAN.Net - Քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանի կարծիքով, Հայաստանը միջազգային ասպարեզում ոչ շահավետ իրավիճակում է հայտնվել, ելնելով հետեւյալ հանգամանքներից. ղարաբաղյան հակամարտության ողջ ընթացքում Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները երբեք այդքան դինամիկ եւ փոխշահավետ չեն զարգացել, ինչպես այս տարի: Որպես օրինակ հայ քաղաքագետը նշել է Ադրբեջան Ռուսաստանի նախագահի այցը եւ բավականին բարձր գներով գազի մեծ ծավալի գնման շուրջ կարեւոր պայմանագրի ստորագրումը, ինչն ունի եւ' քաղաքական, եւ' տնտեսական համատեքստ: Հակոբյանի կարծիքով, հաջորդ հանգամանքը կայանում է նրանում, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը մասնակցելու Թուրքիայի ցանկությունը հնարավոր է դարձել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արդեն սկսված գործընթացի շնորհիվ: «Արդյունքում Թուրքիան դարձել է ակտիվ տարածշաշրջանային խաղացող», - ընդգծել է Հակոբյանը:Նա նաեւ նշել է, որ ներկայումս միջազգային ասպարեզում Ադրբեջան-Թուրքիա տանդեմի դեմ Հայաստանը միայնակ է գործում, ինչը կարող է ծայրահեղ բացասական ազդեցություն ունենալ ղարաբաղյան հակամարտության լուծման վրա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |