ՀՀ ԱԺ խոսնակը վստահություն է հայտնել հայ-բուլղարական կապերի հետագա զարգացման առնչությամբ15 հուլիսի 2009 - 20:52 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է տկն. Ցեցկա Ցացեւային` Բուլղարիայի ժողովրդական ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասված է.«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ Բուլղարիայի Հանրապետության Ժողովրդական ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ` մաղթելով հաջողություններ այս բարձր եւ պատասխանատու առաքելությունն իրականացնելու գործում: Վստահ եմ, որ Բուլղարիայի եւ Հայաստանի միջեւ առկա բարեկամական հարաբերությունները, ինչպես նաեւ միջխորհրդարանական սերտ կապերն ավելի կաշխուժանան եւ կընդլայնվեն` ի շահ մեր ժողովուրդների բարօրության»: Այդ մասին հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |