Մադրիդյան սկզբունքները բավական «հում» շրջանակային համաձայնագիր է15 հուլիսի 2009 - 21:46 AMT PanARMENIAN.Net - Երկու տարի շարունակ հայ հանրությունը պահանջում էր հրապարակել մադրիդյան սկզբունքները եւ դա վաղ թե ուշ պետք է տեղի ունենար: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: «Ըստ իս, այդ սկզբունքների հրապարակման երկու պատճառ կա: Առաջինը` ձգձգել գործընթացն արդեն անհնար է եւ սկզբունքների հրապարակումը երկու երկրների հանրության վրա ճնշում գործադրելու, բանավեճ առաջացնելու մի միջոց էր: Երկրորդ պատճառն այն է, որ հայ-թուրքական հարաբերություններում կարող է ինչ-որ էական բան կատարվել մինչեւ հոկտեմբեր եւ դա տեղի կունենա Անկարայի կողմից»,-ասել է հայ քաղաքագետը: Նա հավելել է, որ Ղարաբաղի վերաբերյալ փաստաթուղթը բավական «հում» շրջանակային համաձայնագիր է, այդ սկզբունքների գոյության երկու տարում կողմերը չեկան համաձայնության: «Մադրիդյան սկզբունքների էությունն այն է, որ ԼՂՀ պաշտպանության բանակի վերահսկովղ տարածքները երկու մասի բաժանվեն: Բուն ԼՂԻՄ-ի եւ միջանցքի: Այսինքն մեզ առաջարկում են այս դեպքում փաթեթային լուծում: Մյուս տարաքծներն առաջարկվում է փոխանցել Ադրբեջանին: Մյուս բոլոր կետերը շատ մշուշոտ են, մասնավորապես փախստականների, խաղաղապահների հարցերը»,-ասել է Ալեքսանդր Իսկանդարյանը: Ինչպես նշել է քաղաքագետը, ղարաբաղյան հակամարտության կառուցվածքն այնպիսին է, որ այն չի խոստանում մոտալուտ լուծում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |