Դմիտրի Մեդվեդեւը ցավակցություն է հայտնել Հայաստանի եւ Իրանի նախագահներին15 հուլիսի 2009 - 22:25 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ցավակցություն է հայտնել Հայաստանի եւ Իրանի նախագահներ Սերժ Սարգսյանին եւ Մահմուդ Ահմադինեժադին` Տու-154 ուղեւորատար ինքնաթիռի կործանման առնչությամբ: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին հղված հեռագրում, մասնավորապես ասվում է. «Մեծ ցավով ընդունեցինք Թեհրանից-Երեւան չվերթ կատարող ուղեւորատար ինքնաթիռի վթարում Հայաստանի քաղաքացիների զոհվելու մասին լուրը: Ընդունեք խոր ցավակցություններն այդ ողբերգության առնչությամբ: Խնդրում եմ կարեկցանքի խոսքերը փոխանցել զոհվածների հարազատներին եւ մտերիմներին, ողջ հայ ժողովրդին»:Իրանի նախագահին հղված հեռագրում Դմիտրի Մեդվեդեւը նշել է. «Ռուսաստանը խոր ցավով ընդունեց բազմաթիվ մարդկային զոհեր տված Կազվին քաղաքի մոտակայքում տեղի ունեցած ավիավթարի լուրը: Ընդունեք իմ անկեղծ ցավակցություններն այդ ողբերգության առնչությամբ: Խնդրում եմ զոհվածների հարազատներին եւ մտերիմներին փոխանցել իրենց բաժին ընկած վշտի այդ ծանր պահին տոկունություն դրսեւորելու մաղթանքը», - հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |