Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 17-ին կմեկնի Մոսկվա:

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 17-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա: Նույն օրը տեղի կունենան Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի Նախագահի բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ: Հուլիսի 18-ին նախատեսվում է նաեւ Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը, հաղորդում է պետության ղեկավարի մամլո գարսենյակը:
 Ուշագրավ
---