Արեւմուտքը պատերազմ թույլ չի տա տարածաշրջանում

PanARMENIAN.Net - Մոսկվայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ ոչ մի արտառոց բան չի լինի: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի քաղաքական տեխնոլոգիաների կենտրոնի փոխտնօրեն Սերգեյ Միխեեւը : Նրա խոսքերով, այդ հարցում Մոսկվայից ոչինչ կախված չէ, նա կարող է լոկ կողմերին օգնել նստել, խոսել եւ քննարկել խնդրի լուծումը, բայց ոչ ճնշում գործադրել, ոչ էլ հակամարտության կողմերին որեւէ բան պարտադրել Ռուսաստանը չի կարող:



«Ադրբեջանն ու Հայաստանը նույնպիսի ինքնիշխան երկրներ են, ինչպիսին Ռուսաստանն ու ԱՄՆ-ն են: Ինչքան էլ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը մեծ պետություններ են, մենք չենք կարող տարածաշրջանի երկրներին ստիպել հաշտության պայմանագիր ստորագրել կամ սպառնալ «պատժով»: Դա անհնարին է եւ լուրջ չէ: Կողմերն իրենք պետք է համաձայնության գան, իսկ մենք կարող ենք միայն հավանություն տալ նրանց պայմանավորվածություններին», - նշել է նա, ավելացնելով, որ Արեւմուտքը, որն օրերս հայտարարել էր Nabucco-ի գործարկման մասին, թույլ չի տա, որպեսզի տարածաշրջանում պատերազմ սկսի:



Այն հարցին, թե արդյո՞ք Ադրբեջանը կցանկանա տարածքային ամբողջականությունը վերականգնել ռազմական եղանակով, Միխեեւը պատասխանել է. «Մենք գիտենք, որ Ադրբեջանը ջանադրաբար սպառազինվում է, զենք է գնում ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Իսրայելից եւ այլ երկրներից, սակայն դա ելք չէ իրավիճակից: Հարկավոր է առավել իմաստուն քայլեր ձեռնարկել, ավելի լավ է բանակցություններ վարել, քան պատերազմ սկսել, որը կարող է ողբերգալից լինել ինչպես Ադրբեջանի, Հայաստանի այնպես էլ ողջ տարածաշրջանի համար: Պատերազմը կարող է բարդացնել տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակը, ո'չ Ռուսաստանը, եւ ո'չ էլ Արեւմուտքը այստեղ նոր պատերազմ թույլ չեն տա: Ուստի, բացի բանակցություններից ես այլընտրանք չեն տեսնում»:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---