Երեւանում ՌԴ դեսպանության աշխատակազմը ցավակցություն է հայտնում զոհվածների ընտանիքներին

PanARMENIAN.Net - Երեւանում Ռուսաստանի դեսպանությունը, ՌԴ դաշնային միգրացիոն ծառայության օրգանների հետ համագործակցությամբ, աշխատանք է տանում Իրանում տեղի ունեցած ավիավթարում զոհված ուղեւորների ցուցակի ուսումնասիրության ուղղությամբ` նրանց մեջ Ռուսաստանի քաղաքացիների առկայությունը պարզելու նպատակով: Այդ մասին հաղորդվում է Հայաստանում ՌԴ դեսպանության մամլո հաղորդագրության մեջ: «Տվյալ պահի դրությամբ գոյություն ունեցող նախնական տվյալներով, չվերթի ուղեւորների մեջ ռուս չի եղել: Դեսպանության աշխատակազմը ցավակցություն է հայտնում զոհվածների ընտանիքներին այդ ողբերգական իրադարձությունների առնչությամբ», - նշվում է հաղորդագրության մեջ:



Երեւան-Թեհրան չվերթը կատարող Caspian Airlines ավիաընկերության Տու-154 ինքնաթիռը վթարի է ենթարկվել Կազվին քաղաքի շրջանում: Բոլոր 153 ուղեւորներն ու անձնակազմի 15 անդամները զոհվել են: Հուլիսի 16-ին Հայաստանում սգո օր է հայտարարվել, Իրանում հայտարարավել է եռօրյա սուգ:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---