Թեհրան-Երեւան ինքնաթիռի ուղեւորների ընտանիքներին ապահովագիր կվճարվի 32 հազար եվրոյի չափով16 հուլիսի 2009 - 15:33 AMT PanARMENIAN.Net - Թեհրան-Երեւան չվերթ կատարող վթարի ենթարկված ինքնաթիռի զոհված ուղեւորների ընտանիքներին ապահովագիր կվճարվի յուրաքանչյուր զոհվածի համար 32 հազար եվրոյի չափով: Այդ մասին այսօր կայացած Հայաստանի կառավարության նիստի ընթացքում հայտարարել է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտեմ Մովսիսյանը: Ընդ որում, ն ա ավելացրել է, որ արդեն բանակցութուններ են տարվում ապահովագրական ընկերության հետ, որի անվանումը նա չճշգրտեց:Հուլիսի 15-ին իրանական Caspian Airlines ավիաընկերությանը պատկանող Տու-154 ինքնաթիռը, որը կատարում էր Թեհրան-Երեւան չվերթը, կործանվել է թռիչքից հետո 16 րոպե անց: Օդանավը վայր է ընկել Թեհրանից 200 կմ հեռավորության վրա` Կվազին քաղաքի շրջանում: Ինքնաթիռում եղել է 153 ուղեւոր, որոնցից երկուսը` երեխա, եւ անձնակազմի 15 անդամ: 153 ուղեւորից Հայաստանի քաղաքացի էր վեց մարդ, որոնցից երկուսն անձնակազմի անդամ էին: Հայկական ազգանուններով ուղեւորների ընդհանուր թիվը կազմում էր 35: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |