Հուլիսի 16-ին տեղի կունենա Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի «Տետրո» նոր ֆիլմի երեւանյան պրեմիերան

PanARMENIAN.Net - Այսօր, հուլիսի 16-ին տեղի կունենա Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի «Տետրո» նոր ֆիլմի երեւանյան պրեմիերան: Հանրաճանաչ ռեժիսորի ֆիլմը, ով խուսափում է ներկայացնել իր ֆիլմերը փառատոներում, ֆիլմի պրոդյուսեր Անահիտ Նազարյանի շնորհիվ կցուցադրվի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում:



«Տետրո» ֆիլմի այսօրվա ցուցադրությունը թվով երկրորդն է, վերջերս Կաննի փառատոնում տեղի ունեցած ցուցադրությունից հետո»,-այսօրվա մամլո ասուլիսում ասել է Անահիտ Նազարյանը:



Սեւ-սպիտակ «Տետրո« ֆիլմը երկու եղբայրների պատմություն է` մեկը փախչում է հորից Բուենոս Այրես, երկրորդը մեկնում է նրան որոնելու: Ֆիլմի գլխավոր դերերում են դերասաններ Վինսենտ Գալլոն ու դեբյուտանտ Էլդեն Էրենռայխը:



Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան ամերիկացի կինոռեժիսոր է, լրագրող, գինեվաճառ, ամսագրերի հրատարակիչ եւ հյուրանոցների ցանցի սեփականատեր: Առավել հայտնի է շնորհիվ իր «Կնքահայրը» եռապատման եւ վիետնամական պատերազմի մասին պատմող «Ապոկալիպսիսն այսօր» ֆիլմի: Կոպպոլան Օսկարի հնգակի մրցանակակիր է, երեքը ստացել է իր ֆիլմերի համար գրած սցենարների համար: Նաեւ «Ոսկե արմավենու ճյուղի» կրկնակի դափնեկիր է` «Խոսակցություն» եւ «Ապոկալիպսիսն այսօր» ֆիլմերի համար, ինչպես նաեւ եւս մեկ տասնյակ այլ կինեմատոգրաֆիական պարգեւների ու անվանակարգերի դափնեկիր:
 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---