Հայաստանում հավատարմագրված դեսպանները հայտնել են իրենց ցավակցությունները16 հուլիսի 2009 - 17:52 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում հավատարմագրված դեսպաններն այցելել են ՀՀ ԱԳՆ, հայտնելու համար իրենց ցավակցությունները Թեհրան-Երեւան չվերթը կատարող ինքնաթիռի վթարից զոհվածների ընտանիքներին: ՀՀ-ում Իրանի դեսպան Սեյեդ Ալի Սաղաիանն իր ցավակցությունն է հայտնել զոհված հայերի ու պարսիկների ընտանիքներին: Ցավակցություն հայտնելով Իրանի ձյուդոյի պատանեկան հավաքականի անդամների ընտանիքներին, նա հավելել է. «Ես երախտապարտ եմ ՀՀ իշխանություններին, հատկապես Սերժ Սարգսյանին Իրանի ժողովրդին իր աջակցության համար»: Սաղաիանը նաեւ հայտնել է, որ հուլիսի 17-ին ՀՀ-ում Իրանի դեսպանատանը կբացվի ցավակցությունների մատյան, որտեղ ցանկացողները կարող են թողնել իրենց գրառումները: Ցավակցությունների մատյանում իրենց գրառումներն են թողել ՀՀ-ում Իրանի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Լիբանանի, Ղազախստանի դեսպանները, ինչպես նաեւ ՄԱԿ-ի հայկական գրասենյակի ղեկավար Կոնսուելո Վիդալը: Հուլիսի 15-ին Caspian Airlines ավիաընկերության Թեհրան-Երեւան չվերթը կատարող ինքնաթիռը վթարի է ենթարկվել Իրանի Կազվին քաղաքի մերձակայքում: Բոլոր 153 ուղեւորներն ու անձնակազմի 15 անդամները զոհվել են: Հուլիսի 16-ը սգո օր է հայտարարվել Հայաստանում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |