Որքանո՞վ են ԱՄՆ-ն, ԵՄ-ն ու Ռուսաստանը պատրաստ համերաշխորեն հանդես գալ դատավորի դերում16 հուլիսի 2009 - 18:59 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանալին ոչ միայն Երեւանում է ու Բաքվում, այլ նաեւ այն երկրներում, որոնք որպես միջնորդ են հանդես գալիս այս հարցում: Այդ մասին «Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումը Մոսկվայում: Արդյո՞ք հնարավոր է առաջընթաց բանակցություններում» թեմայով Երեւան-Մոսկվա հեռուստակամրջի ընթացքում հայտարարել է ՄՊՀ-ին կից հետխորհրդային տարածքում հասարակական-քաղաքական գործընթացների ուսումնասիրման տեղեկատվական-վերլուծական կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Վլասովը: «Շահերի համընկնումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ինչ-որ մակադակում այն հիմքն է, որ թույլ է տալիս խոսքից անցնել գործի: Այսօր իրական հնարավորություն կա բեկման համար»,-նշել է ռուս քաղաքագետը: Ընդ որում նա հավելել է, որ երկու առանցքային հարց կա ղարաբաղյան հակամարտության օրակարգում: Առաջինը` որքանով են ԱՄՆ-ն, ԵՄ-ն ու Ռուսաստանը պատրաստ համերաշխորեն հանդես գալ մրցավարի դերում եւ երկակի չափանիշներ չկիրառել կողմերի հանդեպ եւ երկրորդը` որքանով են Հայաստանի ու Ադրբեջանի հանրությունները պատրաստ փոխզիջումների եւ որտեղ է զիջումների սահմանը երկու կողմերի համար: «Այժմ ՌԴ-ն պետք է ցույց տա, որ արդյունավետ մոդերատոր է ղարաբաղյան հակամարտության հարցում, մի մոդերատոր, որը կարող է դրդել կողմերին երկխոսության, որպեսզի առաջիկա տարում վերջակետ դրվի ձգձգված ղարաբաղյան հակամարտությանը»,-հայտարարել է Ալեքսեյ Վլասովը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |