ՀՀ ԱԳՆ ղեկավարը մեկօրյա այցով այցելել է ԼՂՀ

PanARMENIAN.Net - ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 16-ին ընդունել է նույն օրը Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին: Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլին վերաբերող հարցեր:



Երկուստեք շեշտվել է, որ բանակցային գործընթացի լիարժեք ձեւաչափի վերականգնումը պարտադիր պայման է, քանի որ առանց Արցախի համաձայնության հնարավոր չէ իրականացնել որեւէ որոշում:



Երկրի ղեկավարը մեկ անգամ եւս նշել է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կայացած պետություն է, եւ նրա անկախությունն ու անվտանգությունը ենթակա չեն քննարկման, հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---