ՀԱՊԿ-ն չի պատրաստվում մասնակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը17 հուլիսի 2009 - 19:40 AMT PanARMENIAN.Net - «Մեզ ոչ ոք չի խնդրել ստանձնել խաղաղապահների առաքելությունը Ղարաբաղում եւ այն տեղեկությունները, որ այսօր տարածվում են ԶԼՄ-ներում, չեն համապատասխանում իրականությանը: Պետք է նշել նաեւ, որ Ադրբեջանը ՀԱՊԿ անդամ չէ եւ մենք չենք կարող առանց նրա համաձայնության մեր զորամասերը տեղակայել նրա տարածքում: Մեր կանոնադրության մեջ հստակ նշվում է, որ առանց երկրի համաձայնության, որը ՀԱՊԿ անդամ չէ, մեր կառույցը իրավունք չունի ռազմական գործողություններ ծավալել նրա տարածքում»,-ասվում է ՀԱՊԿ մամլո ծառայության հաղորդագրության մեջ: Ըստ հաղորդագրության, կազմակերպությունը կարող է մասնակցել խաղաղապահ կամ այլ գործողությունների, եթե լինի համապատասխան խնդրանք: «Մենք չենք զբաղվում ղարաբաղյան հարցով, ուստի ոչինչ չենք կարող ասել առաջացած տեղեկատվության մասին»,-ասվում է հաղորդագրության մեջ: Հուլիսի 17-ին տեղեկություններ են տարածվել, հղում անելով անհայտ ղրղզ փորձագետի վրա, որ ՀԱՊԿ-ն պատրաստ է մասնակցել խաղաղապահ գործողություններին ղարաբաղյան հակամարտության գոտում: Ըստ փորձագետի, գործողությունը ՀԱՊԿ հովանու ներքո միակ հնարավորն է, քանի որ արեւմտյան զինվորականների մուտքն այդ հակամարտության գոտի կայծակնային բացասական արձագանք կունենա եւ մտավախություններ կառաջացնի Իրանի մոտ, հաղորդում են տեղեկացված աղբյուրները ՀԱՊԿ-ից: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |