Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանը կմասնակցի տան կառուցմանը հանրապետության գյուղերից մեկում

PanARMENIAN.Net - Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Մարի Յովանովիչը կմիանա Հայաստանում «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» Միջազգային Կամավորների թիմին կառուցելու Արշակյանների ընտանիքի հետ Արմավիրի մարզի Հայթաղ համայնքում:



Դեսպանատան աշխատակիցների, ինչպես նաեւ օվկիանոսի այն կողմից ժամանած կամավորների աջակցությունը նման ընտանիքներին օգնում է վերագտնել հավատը եւ դառնալ համայնքի լիիրավ անդամ: Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Մարի Լ. Յովանովիչը, միանալով իր հայրենակիցներին` Նյու Ջերսիից ժամանած 12 հոգուց բաղկացած կամավորների թիմին, կառաջնորդի դեսպանատան աշխատակիցներին աջակցելու Արշակյան ընտանիքին նրանց տան շինարարության գործում:



Արշակյաններն իրենց տունը սկսել են կառուցել 10 տարի առաջ, սակայն հնարավորություն չեն ունեցել ավարտել սկսածը: Մնացած աշխատանքներն իր վրա է վերցրել «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը»:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---