Հայաստանի իշխանությունները պատրաստ չեն ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը

PanARMENIAN.Net - Նման թույլ իշխանությունները, ինչպիսիք են Հայաստանի իշխանությունները, կարող են տեղի տալ ներքին ճնշմանն ու չմտածված քայլեր ձեռնարկել, որոնք կարող են խանգարել հակամարտության կարգավորմանը: Այդ մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը: Նա նշել է, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հստակ պնդում էր իր դիրքորոշումը Ղարաբաղի հարցում, ինչը չի կարելի ասել ներկայիս նախագահ Ս.Սարգսյանի հետ, որը մեկ էլ նշում է մադրիդյան սկզբունքների դրական կողմերը, հաջորդ օրն ընդունում է Կիպրոսի նախագահին ու հայտարարում է, որ ղարաբաղյան հակամարտության հարցում Հայաստանի համար կարեւորը ԼՂՀ կարգավիճակն է: «ՀՀ նախագահի հայտարարություններում հակասություն կա»,-ասել է Սուրենյանցը:



Նրա խոսքերով, Հայաստանի իշխանությունները պատրաստ չեն ինչպես ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, այնպես էլ նրան, ինչ կարող է հաջորդել: «Իշխանությունները, որոնք բաց սահմանների քաղաքականություն են վարում, չպետք է բարիկադներ կառուցեն երկրի ներսում»,-հայտարարել է Սուրեն Սուրենյանցը:
 Ուշագրավ
---