Orange Armenia-ն կդառնա Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության անդամ17 հուլիսի 2009 - 21:40 AMT PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում կայացած Start-up համաժողովին, որը նվիրված էր ՏՏ ոլորտի նորաստեղծ ձեռնարկություններին աջակցելու հարցերին, Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը հաղորդել է, որ Հայաստանի երրորդ բջջային օպերատոր Orange Armenia-ն կդառնա Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության անդամ: Կ.Վարդանյանն ասել է նաեւ, որ նախօրեին միությունը համալրվել է երկու նոր անդամներով` ADC ընկերություն, որը լայնածավալ ինտերնետ ծառայություններ է տրամադրում Երեւանում եւ մերձակայքում, եւ ինտերնետ-պրովայդեր I-Max-ը: «Orange Armenia ընկերությունն արդեն հետաքրքրվում է այս հարցով եւ մեկ ամսվա ընթացքում կլուծվի միությանը նրա անդամակցության հարցը»,-ասել է Վարդանյանը: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |