ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ ԳՏՆՈՒՄ Է, ՈՐ ԵՐԵՒԱՆԸ ՊԵՏՔ Է ՉԱՓԱԶԱՆՑ ԶԳՈՒՅՇ ԼԻՆԻ ԹԵՀՐԱՆԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ 4 մայիսի 2002 - 19:45 AMT PanARMENIAN.Net - Երեւանը պետք է չափազանց զգույշ լինի Իրանի հետ իր հարաբերություններում: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցարույցում հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյը: Նրա խոսքերով` ԱՄՆ, իհարկե, հասկանում է, թե ինչ բարդ աշխարհաքաղաքական դիրքում է գտնվում Հայաստանը տարածաշրջանում, որքան կարեւոր է նրա համար առեւտրական հարաբերությունների եւ մերձսահմանային շփումների զարգացումը Իրանի հետ, եւ այդ տատճառով Վաշինգտոնն այդ ամենի դեմ ոչինչ չունի: ԱՄՆ-ին մտահոգում է այլ բան` զանգվածային ոչնչացման զենք ձեռք բերելու Իրանի ձգտումը եւ ահաբեկչությանը նրա օժանդակումը: Իրանին այդքան մոտ գտնվող Հայաստանը նույնպես պետք է մտահոգություն զգա այդ կապակցությամբ եւ դեմ հանդես գա Իրանի կողմից վերոհիշյալ զենքի ձեռք բերման ձգտմանը եւ ահաբեկչությանը նրա օժանդակությանը: Հայաստանը կարող է միանալ այն պետություններին, որոնք դեմ են հանդես գալիս, մասնավորապես, Մերձարեւելյան երկրներում տեղի ունեցող գործընթացներին Իրանի ազդեցությանը: «Մենք հոյակապ համագործակցում ենք Հայաստանի հետ ահաբեկչության դեմ պայքարում եւ ակնկալում ենք, որ այդ համագործակցությունը կշարունակվի»,- նշել է Ջոն Օրդուեյը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |