Հայաստանը ետ է մնում Ռուսաստանից երեխաների ծննդաբերության պայմանների ապահովման մակարդակով18 հուլիսի 2009 - 15:01 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն ետ է մնում Ռուսաստանից ու Ուզբեկստանից երեխաների ծննդի համար պայմանների ապահովման մակարդակով` գրավելով 37-րդ տեղը «Save the Children» կազմակերպության հետազոտությունների արդյունքների հիման վրա ստեղծված զեկույցում: ՌԴ-ն ու Ուզբեկստանը կիսում են 27-րդ տեղը, Ղազախստանը 32-րդ տեղում է, Թուրքմենստանը` 44-րդ, Ադրբեջանն ու Ղրղզստանը` 52-րդ, Տաջիկստանը` 69-րդն է: Մոլդովան ԱՊՀ այն երեք երկրների թվում է, որտեղ ամենաբարենպաստ պայմաններն են ստեղծված երեխաների ծննդյան համար: Ընդհանուր վարկանիշում Մոլդովան 24-րդ տեղում է, ԱՊՀ-ից զիջելով միայն Բելառուսին (16 տեղ) ու Ուկրաինային (21-րդ տեղ): Կազմակերպիչներն հաշվի են առել այնպիսի գործոններ, ինչպիսիք են մահացությունը կանանց ու երեխաների մոտ ծննդաբերության ժամանակ, հակաբեղմնավորման ժամանակակից միջոցների ճիշտ կիրառումը եւ բժշկության զարգացումը, կանանց առողջության մակարդակը: Այդպես, ըստ ներկայացված զեկույցի, ամենից հարմարավետ ու վստահ են զգում իրենց մայրիկները սկանդինավյան երկրներում` Շվեդիայում, Դանիայում ու Ֆինլանդիայում: Վերջին տեղերում են հիմնականում աֆրիկյան երկրները: Ծննդաբերությունն ու ծննդօգնությունը Հայաստանում ապահովում է պետությունը: Ըստ գործող օրենսդրության, միանվագ նպաստը առաջին երեխայի ծնունդից հետո կազմում է 35 000 դրամ, իսկ ամսեկան նպաստը 18 000 է: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |