«Յունիբանկ»-ը գործողության մեջ է դրել նոր կուտակային ավանդատեսակ18 հուլիսի 2009 - 15:07 AMT PanARMENIAN.Net - «Յունիբանկ»-ը գործողության մեջ է դրել նոր կուտակային ավանդատեսակ` «Յունի-Կուտակային», հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: Նոր ավանդի համար եւս սահմանվել է բարձր եկամտաբերություն` ՀՀ դրամով ներդրման դեպքում` մինչեւ 14%, արտարժույթով` մինչեւ 11%տարեկան տոկոսադրույք: «Յունի-Կուտակային» ավանդատեսակի առանձնահատկությունն այն է, որ ավանդի ներգրավման նվազագույն գումարը կազմում է ընդամենը 30 հազար ՀՀ դրամ, 100 ԱՄՆ դոլար/եվրո կամ 3 000 ռուսական ռուբլի: Ավանդի ներգրավման ժամկետները եւս համապատասխանացվել են հաճախորդների պահանջներին` սկսած 31 օրից մինչեւ 3 տարի: Ընդ որում, գումարը որպես «Յունի-Կուտակային» ավանդ 365 օր եւ ավելի ժամկետով ի պահ դնելու դեպքումիրականացվում է տոկոսագումարի կապիտալիզացիա մայր գումարին: «Յունի-Կուտակային» ավանդի տոկոսագումարի վճարումն իրականացվում է ավանդի ներդրման ժամկետի վերջում կամ ամեն ամիս,ավանդատուի ընտրությամբ: Ընձեռվում է նաեւ ավանդի համալրման հնարավորություն առանց գումարի եւ ժամկետների սահմանափակման, բացառությամբ` ավանդի ժամկետի վերջին ամսվա: Բոլոր ավանդատուներին տրամադրվում էArCa կամ Visa Electron պլաստիկ քարտ եւ օվերդրաֆտի ստացման հնարավորություն` ներդրված ավանդի գումարի 90%-ի չափով: «Յունիբանկ»-ը շարունակում է պահպանել առաջատար դիրքերը Ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալով: Այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով բանկի ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալըգերազանցել է 37 մլրդ դրամը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |