Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ ֆուտբոլային խաղը տեղի կունենա Բուրսայում18 հուլիսի 2009 - 17:01 AMT PanARMENIAN.Net - Որոշվել է քաղաքը, որտեղ կանցկացվի Ֆուտբոլի Թուրքիայի եւ Հայաստանի ազգային թիմերի միջեւ մրցախաղը 2010 թվականի Աշխարհի առաջնության շրջանակներում: Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան (TFF) հայտարարել է, որ մրցախաղը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին Բուրսայում Աթաթյուրքի անվան մարզադաշտում:Մրցախաղը, որին, հնարավոր է, ներկա կլինի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, պետք է անցկացվեր նախագահ Աբդուլա Գյուլի հայրենի Կայսերի քաղաքում կառուցված նոր մարզադաշտում: Սակայն ազգայնականները 270 հազար ստորագրություն են հավաքել հայկական հավաքականի ժամանման դեմ, ուստի խաղի անցկացման վայրը փոխվել է: Ընտրական մրցաշարի առաջին խաղը, որին ներկա է եղել Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը, տեղի էր ունեցել սեպտեմբերի 6-ին Երեւանում: Հայաստանի հավաքականը Թուրքիայի հավաքականից պարտություն էր կրել 0:2 հաշվով: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն արդեն հայտարարել է, որ ֆուտբոլը դիտելու կմեկնի միայն բաց հայ-թուրքական սահմանով: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |