«Ամերիաբանկ»-ՓԲԸ-ի շահույթը 2009թ.-ի I կիսամյակում կազմել է 0.6 մլրդ դրամ20 հուլիսի 2009 - 13:33 AMT PanARMENIAN.Net - «Ամերիաբանկ» ՓԲԸ-նընթացիկտարվա I կիսամյակի արդյունքներովապահովել է 555 մլն դրամիշահույթ հարկումից հետո, որով եւ զբաղեցնում է երրորդ տեղը ՀՀ բանկային համակարգում, հաղորդում է բանկի լրատվական ծառայությունը: Ստացված շահույթի 79.5 %-ըբաժինէընկնում II եռամսյակին: Նախորդ տարվա I կիսամյակի համեմատությամբ Բանկի ընթացիկ տարվա շահույթը հարկումից հետո աճել է 5.4 անգամ, ընդ որում զուտ տոկոսային եւ նմանատիպ եկամուտներն աճել են 163.5 %-ով, իսկ գործառնական եկամուտները` 125.8 %-ով: Նշենք, որ 2008թ.-ի I կիսամյակի արդյունքներով եթե Բանկի շահութահարկի գծով ծախսերը կազմել են ընդամենը 37 մլն դրամ, ապա ընթացիկ տարվա I կիսամյակում շահութահարկի գծով ծախսերը կազմել են 302 մլն դրամ: Հաղորդագրության մեջ նշվում է, որ նախնական տվյալներով ՀՀ բանկային համակարգի շահույթը հարկումից հետո 2009թ.-ի I կիսամյակի արդյունքներով կազմել է 4.4 մլրդ դրամ` նվազելով նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ 66 %-ով: Ամերիաբանկ» ՓԲԸկորպորատիվ ներդրումային բանկ է, որն իրականացնում է կորպորատիվ, ներդրումային եւ սահմանափակ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: «Ամերիաբանկ»-ի Տնօրենների խորհրդի նախագահն է պրն Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրենը` պրն Արտակ Հանեսյանը: «Ամերիաբանկ»-ի ռազմավարական գործընկերն է «ՏրոյկաԴիալոգ» խումբը` Ռուսաստանի ամենամեծ ներդրումային բանկային ընկերություններից մեկը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |