Վրաստանում կքննարկեն Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի իրականացման հետ կապված հարցերը20 հուլիսի 2009 - 14:38 AMT PanARMENIAN.Net - Նախօրեին երկօրյա աշխատանքային այցով Վրաստանի Հանրապետության մայրաքաղաք Թբիլիսի է մեկնել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի գլխավորած պատվիրակությունը, հաղորդում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամլո ծառայությունը: Պատվիրակության կազմում են` ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի առաջին տեղակալ Հրանտ Բեգլարյանը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արտակ Շաբոյանը, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության արտաքին կապերի վարչության պետ Գագիկ Գրիգորյանը եւ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման եւ հարկային ընթացակարգերի վարչության պետ Գագիկ Քառյանը: Այցի շրջանակներում պատվիրակությունը հանդիպումներ կունենա Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրիի, էկոնոմիկայի զարգացման նախարար Լաշա Ժվանիայի, Տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքի նախարար Դավիթ Տղեշելաշվիլիի հետ: Նախատեսվում է նաեւ հանդիպում Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլիի հետ: Հանդիպումների ընթացքում հիմնական քննարկումները կծավալվեն Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի նախագծի իրագործման հետ կապված հարցերի շուրջ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |