Գրանցվել է «ՊՐՈԿՐԵԴԻՏ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի «Նոր Նորք» մասնաճյուղը:

PanARMENIAN.Net - Կենտրոնական բանկինախագահի հուլիսի 18-ի թիվ 1/923 Ա որոշման համաձայն գրանցվել է «ՊՐՈԿՐԵԴԻՏ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի «Նոր Նորք» մասնաճյուղը: Ինչպես հաղորդում էՀՀԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը, տվյալ որոշումը կայացրել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը 2009 թվականի հուլիսի 18-ին:



«ՊՐՈԿՐԵԴԻՏ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի հաճախորդների սպասարկումը սկսվել է 2008թ. փետրվարի 5-ից։ Բանկի հիմնական ուղղություններից է փոքր, մանր եւ միջին բիզնեսի վարկավորումը։



Հայաստանում ՊրոԿրեդիտ Բանկի հիմնադիրներն են հանդիսանում` «ՊրոԿրեդիտ Հոլդինգ» ԲԸ (ProCredit Holding AG) - 67.49% բաժնեմասով, «Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկ» (EBRD) 16.67% բաժնեմասով եւ «Զարգացման Բանկ» (KfW) 15.84% բաժնեմասով։



Հայաստանի ՊրոԿրեդիտ Բանկը հանդիսանում է ՊրոԿրեդիտ Խմբի լիիրավ անդամ։ ՊրոԿրեդիտ Խումբը բաղկացած է Արեւելյան Եվրոպայում, Աֆրիկայում եւ Լատինական Ամերիկայում գործող 22 ֆինանսական կառույցներից, որոնց գործունեությունը ղեկավարվում եւ վերահսկվում է խմբի մայր ընկերության` Ֆրանկֆուրտում գտնվող «ՊրոԿրեդիտ Հոլդինգ» ԲԸ (ProCredit Holding AG) կողմից:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---