Նախագահները առաջընթաց են գրանցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում20 հուլիսի 2009 - 15:53 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում որոշակի առաջընթաց կա: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: Ըստ նրա, սեպտեմբերին համանախագահները կժամանեն տարածաշրջան, նախապատրաստելու համար Մոսկվայում կայանալիք հնարավոր հանդիպումը: «Ես զգում եմ, որ ղարաբաղյան կարգավորման հարցում որոշակի առաջընթաց կա: Նախագահների մոսկովյան հանդիպումից հետո որոշ հույսեր առաջացան»,-ասել է Մամեդյարովը: Մամեդյարովը նշել է նաեւ, որ համաձայնության որոշ սկզբունքներ հրապարակվեցին, աշխատանքը դրանց վրա շարունակվում է: Ըստ նրա, հայկական զորքերը պետք է լքեն այսպես կոչված «գրավյալ տարածքները», որից հետո արդեն կբարձրացվի փախստականների վերադարձի հարցը: «Երբ ես խոսում եմ կարգավորման ակտիվացման մասին, ես առաջին հերթին նշում եմ ՌԴ-ի ակտիվացումն այդ հարցում»,-ասել է Մամեդյարովը, հաղորդում է Trend News-ը: Հայաստանի ու Ադրբեջանի նախագաներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը հուլիսի 17-18-ին բանակցել են Մոսկվայում ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ: Վերջին տարում սա Ալիեւ-Սարգսյան արդեն վեցերորդ հանդիպումն է: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |