Արգենտինայի ու Ուրուգվայի հայ համայնքները պահանջում են բանակցային գործընթացում ընդգրկել նաեւ ԼՂՀ-ին20 հուլիսի 2009 - 16:36 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների մոսկովյան հանդիպման կապակցությամբ, Արգենտինայի ու Ուրուգվայի հայ համայնքների ներկայացուցիչները բազմամարդ բողոքի ցույցեր են կազմակերպել ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների` ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու ՌԴ-ի դեսպանատների մոտ: Հայ համայնքների անունից դեսպանատների աշխատակիցներին փոխանցվեցին ուղերձներ, որտեղ մասնակիցները պահանջում են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու ՌԴ-ի կառավարություններից դադարեցնել Հայաստանի հանդեպ կիրառվող ճնշումը ղարաբաղյան խնդրի հարցում: Ըստ նրանց, զիջումները լրջորեն սպառնում են Հայաստանի անվտանգությանն ու Արցախի պետականությանը: Հայ համայնքները պահանջել են նաեւ բանակցային գործընթացում ընդգրկել նաեւ ԼՂՀ-ին, քանի որ բանակցություններում որոշվում է նրա ապագան: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |