Վրաստանը չի անդամակցի ՆԱՏՕ-ին

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի հույսերը կարելի է թաղված համարել: Այդ մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին: Ըստ նրա, ՆԱՏՕ-ին անդամակցելու, ինչպես նաեւ Աբխազիան եւ Հարավային Օսեթիան վերադարձնելու ծրագրերն անիրականանալի են մոտ ապագայում:



Ինչպես գրում է The Wall Street Journal-ը, այդ թեմաները նախագահը մտադիր է քննարկել հուլիսի 20-ին խորհրդարանում իր ելույթի ժամանակ: Բանավեճին կմասնակցեն նաեւ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները:



Անդամակցությունը ՆԱՏՕ-ին, ինչպես նաեւ վերահսկողության վերականգնումը Աբխազիայում ու Հարավային Օսեթիայում Սահակաշվիլին իր գլխավոր խնդիրներն էր համարում նախագահի պաշըոնում:



Այն հարցը, թե կանդամակցի արդյոք հանրապետությունը ՆԱՏՕ-ին, պետք է որոշվեր, մասնավորապես, 2008թ. ապրիլին, դաշինքի գագաթնաժողովում: Սակայն ոչ Վրաստանը, ոչ Ուկրաինան, որը եւս նման հավակնություններ ուներ, չստացան ցանկալին: Որոշվեց միայն, որ այդ երկու երկիրն այնուամենայնիվ կմիանան ՆԱՏՕ-ին, սակայն կոնկրետ ժամկետ չնշվեց:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---