Վրաստանի հետ հավասար Ադրբեջանը պատերազմ էր նախապատրաստում Հայաստանի դեմ

PanARMENIAN.Net - Այն օրը, երբ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին պատերազմ սկսեց Ռուսաստանի հետ Հարավային Օսիայում, Ադրբեջանն իր սեփական պատերազմն էր ծրագրում Հայաստանի դեմ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի Ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը: Նրա խոսքերով, Ադրբեջանը ծրագրում էր հարձակվել հենց Հայաստանի, այլ ոչ Լեռնային Ղարաբաղի վրա: Ղարաբաղի սահմանն առավել պաշտպանված է: Հարձակվելով Հայաստանի վրա, Ադրբեջանը կսպասեր, մինչեւ Լեռնային Ղարաբաղի զորքերը հեռանային սահմանից եւ կհարձակվեր ԼՂՀ-ի վրա նույնպես: Եթե Սահակաշվիլու ծրագիրը չձախողվեր, Ադրբեջանը նույնպես կհարձակվեր Հայաստանի վրա, ասելով. ինչու Վրաստանին կարելի է, իսկ մեզ ոչ», - նշել է ՀԺԿ առաջնորդը: Սարգսյանը նաեւ նշել է, որ Հայաստանի վրա հարձակվելու Ադրբեջանի հիմնավորումն արդեն վաղուց է պատրաստ:



«Եթե Հայաստանը ցանկանում է, որպեսզի Լեռնային Ղարաբաղն ազատ լինի, ապա մենք պետք է պատրաստ լինենք ամեն ինչի, նույնիսկ պատերազմի», - հայտարարել է ՀԺԿ առաջնորդը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---