Ադրբեջանն ամենալուրջ սպառնալիքն է Հարավային Կովկասի անվտանգության համար21 հուլիսի 2009 - 17:06 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջին հայտարարությունները, մասնավորապես, նրա վերջին ելույթը Լոնդոնում, ապացուցեցին, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը Բաքվում է գտնվում: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Ռազմավարական ու ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: «Ադրբեջանցիները կրկին վերադարձան իրենց հին ռազմատենչ հռետորությանը: Ալիեւի այդ հայտարարությունն արվեց Լոնդոնում եւ ուղերձ էր ողջ աշխարհի համար: Այդ հայտարարությամբ Ալիեւը ապացուցեց, որ Բաքուն ազնիվ չէ խաղաղ բանակցություններում եւ ձգտում է ռազմական ռեվանշի հասնել Հայաստանի հանդեպ»,-ասել է հայ փորձագետը: Ինչպես նշել է Ռ.Կիրակոսյանը, Վրաստանի օգոստոսյան պատերազմից հետո ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան բազմիցս է հայտարարել, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի: «Բոլոր այդ ուղերձներն ուղղված են մեկ մարդու` Իլհամ Ալիեւին: Ադրբեջանն այսօր ամենալուրջ սպառնալիքն է Հարավային Կովկասի անվտանգության համար»,-հայտարարել է փորձագետը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |