Սեյրան Օհանյանը բարձր է գնահատել հայ խաղաղապահների վարպետության մակարդակը21 հուլիսի 2009 - 19:36 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բարձր է գնահատել հայ խաղաղապահների վարպետության մակարդակը: Այսօր Երեւանում կայացած հայ խաղաղապահների պարգեւատրման արարողության ժամանակ Սեյրան Օհանյանն ասել է, որ երբ նա անցյալ տարի Կոսովոյում էր, ապա ամերիկյան հրամանատարության ներկայացուցիչներն ասել են, որ կերազեին իրենց ենթակայության տակ այնպիսի զինվորներ ունենալ, ինչպիսիք էին հայ խաղաղապահ բրիգադում: Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե գործուղվելու է արդյոք Աֆղանստան խաղաղապահ բրիգադ` Սեյրանյանն ասել է, որ այս պահի դրությամբ Հայաստանը բանակցում է Գերմանիայի պաշտպանության նախարարության հետ այդ հարցի շուրջ: Ս.Օհանյանը նշել է նաեւ, որ հայկական բանակի շարքերում արդեն կան զինծառայողներ, որոնք պատրաստ են կատարել այդ առաքելությունը, նրանց թվում կան նաեւ այնպիսիք, որ դա կանեն երկրորդ անգամ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |