Թբիլիսին խնդրում է ԱՄՆ-ին դիտորդներ գործուղել Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի հետ սահմանամերձ գոտի

PanARMENIAN.Net - Թբիլիսին դիմել է Վաշինգտոնին` խնդրելով Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի հետ սահմանամերձ շրջաններ ամերիկացի դիտորդների գործուղել: Ինչպես գրում է Internatioanl Herald Tribune-ը, այս հարցը կարծարծվի Ջազոֆ Բայդենի Վրաստան կատարելիք այցի ժամանակ:



Թերթը գրում է նաեւ, հղում անելով Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին, որ ԵՄ երկրները ոչ պաշտոնական խորհրդակցություններ են վարում Վրաստանի սահմանների մոնիթորինգի ծրագրում ԱՄՆ-ին ներգրավելու շուրջ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---