Եվրոպայի հայերը բողոքում են Տիգրան Առաքելյանի ձերբակալության դեմ

PanARMENIAN.Net - Եվրոպայի հայերը սկսել են ստորագրություններ հավաքել Հայաստանի իրավապահ մարմինների կողմից Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի ձերբակալության առնչությամբ, հաղորդում է Հայ Ազգային Կոնգրեսը (ՀԱԿ): ՀԱԿ-ի մամլո հաղորդագրության մեջ նշվում է, որ Եվրոպայի հայերը խստագույնս դատապարտում են ՀՀ իշխանությունների ապօրինի քայլերը եւ պահանջում են ՀՀ իշխանություններից անմիջապես դադարեցնել ընդդիմադիր երիտասարդ ակտիվիստների նկատմամբ բռնությունները, այլապես նրանք մտադիր են այդ խնդիրը բարձրացնել եվրոպական ամենաբարձր ատյաններում, -նշվում է ՀԱԿ-ի մամլո հաղորդագրության մեջ:
 Ուշագրավ
---