Հայաստանում պաշտոնապես սկսել է գործել Արմենական-Ռամկավար ազատական կուսակցությունը

PanARMENIAN.Net - Հուլիսի 9-ին ՀՀ պետռեգիստրը գրանցել է Արմենական-Ռամկավար ազատական նոր կուսակցությունը:Արմենական-Ռամկավար ազատական կուսակցությունն ի սկզբանե հայտարարում է Հայաստանում մի քաղաքական ուժի ստեղծման մասին, որը սկսելու է ձեւավորել նոր քաղաքական բեւեռ` իր շուրջը համախմբելու համար այն կազմակերպություններին ու կուսակցություններին, որոնք վճռական են երկրում համակարգային ու խորը փոփոխությունների սկզբնավորման համար: Այդ մասին հաղորդում է Արմենական-Ռամկավար ազատական կուսակցության լրատվական ծառայությունը:
 Ուշագրավ
---