Թմրամոլությունից բուժվելու նպատակով ՀՀ համապատասխան կենտրոն է դիմել 490 մարդ22 հուլիսի 2009 - 17:00 AMT PanARMENIAN.Net - Վերջին 7 տարում Հայաստանում ՀՀ առողջապահության նախարարության «Նարկոկենտրոն» դիմողների թիվն ամեն տարի աճում է 100 տոկոսով, իսկ թմրամոլների թիվը` 10 տոկոսով: Եթե 2001թ. թմրամոլությունից բուժվելու նպատակով դիմել էր 7 մարդ, ապա 2008-ին նրանց թիվը 490 էր: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ առողջապահության նախարարության «Նարկոկենտրոնի» ղեկավար Պետրոս Սեմերջյանը: «Տարածաշրջանի երկրների թվում Հայաստանում ամենահուսադրող տվյալներն են: Մեզ մոտ գրանցված է 1141 թմրամոլ, այն դեպքում երբ Ադրբեջանում նրանք 28 հազար են, իսկ Վրաստանում` 45 հազար: Իսկ Իրանում այդ թիվն ուղղակի սարասփելի է` 3,5 մլն մարդ»,-ասել է Սեմերջյանը եւ միաժամանակ ընդգծել, որ ըստ միջազգային համակարգով արված հաշվարկների Հայաստանում շուրջ 30 հազար մարդ թմրանյութերից կախվածություն ունի: Ըստ Սեմերջյանի, Հայաստանում թմրամոլությունից տառապում են 25-45 տարեկան անձիք, բոլոր սոցիալական խմբերից: «Մեր երկրում ՀՀ քաղաքացիների համար թմրամոլությունից բուժումն անվճար է: Բուժումը կարող է տեւել 10 օրից մինչեւ 6 ամիս, իսկ կախվածություն կարող է առաջանալ առաջին իսկ երակային ներարկումից»,-ասել է Սեմերջյանը: Նա նաեւ հավաստիացրել է, որ թմրամոլությունը չի պատճառաբանվում մտածելակերպով եւ եթե ՀՀ-ում թմրամոլների քանակն այնքան մեծ չէ, ապա միայն ՌԴ-ում կա թմրանյութերից կախվածություն ունեցող շուրջ 45 հազար հայ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |