Մոսկովյան միլիցիայի շարքերում այլատյացության դեմ պայքարի մասին հայտարարություններն արվում են արդեն շուրջ 10 տարի

PanARMENIAN.Net - Շուրջ 10 տարի է տարբեր կոմիտեներ որոշումներ են կայացնում այլատյացության դեմ պայքարի մասին եւ ամեն անգամ դա մնում է թղթի վրա: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի համայնքների միության (ՌՀՄ) նախագահ Վարդան Մուշեղյանը` մեկնաբանելով Մոսկվայի Միջտարածաշրջանային կապերի ու ազգային քաղաքականության կոմիտեի հայտարաությունը:



«Ես հավատում եմ, որ Մոսկվայի քաղաքապետարանն անկեղծորեն ցանկանում է շտկել իրավիճակը, սակայն ցավոք, դա չի ստացվում»,-ասել է Մուշեղյանը: Անհրաժեշտ են փոփոխություններ օրենսդրական ու տեղեկատվական դաշտում: Հանցագործը, քանի դեռ նրան խստիվ չեն պատժում կատարածի համար, հազիվ թե վախենա դա անել:



«Երկրորդ կարեւոր գործոնը տեղեկատվական դաշտն է: Եթե ԶԼՄ-ները օգնեին տարբեր ազգությունների մարդկանց ընդհանրություններ տեսնել, ապա ազգային հողի վրա կատարվող հանցագործությունները շատ ավելի քիչ կլինեին: Ցավոք, այսօր Մոսկվայի Միջտարածաշրջանային կապերի ու ազգային քաղաքականության կոմիտեն չի տիրապետում իրավիճակին: Կարելի է անվերջ քարոզ կարդալ միլիցիայի երիտասարդ աշխատակիցներին, սակայն դա հազիվ թե ավելի գործուն լինի, քան պատասխանատվության խստացումը կատարված հանցանքների համար»,-ասել է Մուշեղյանը: Նրա գնահատմամբ, արդյունավետ կլիներ ստեղծել համալիր համակարգ, որով կկանխվեին հանցագործությունները ազգային հողի վրա:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---