Հուլիսի 30-ից սեպտեմբերի 21-ը Երեւանում կանցնի Բաց երաժշտության փառատոն

PanARMENIAN.Net - Հուլիսի 30-ից սեպտեմբերի 21-ը Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճում կանցնի Բաց երաժշտության փառատոն: Կազմակերպիչները հավաստիացնում են, որ մասշտաբներով եւ բազմաժանրությամբ, Բաց երաժշտության փառատոնը կտարբերվի բոլոր նախորդ երաժշտական փառատոներից: Փառատոնի շրջանակներում տեղի կունենա 23 համերգ` աշխարհահռչակ երաժշիշտների եւ նվագախմբերի մասնակցությամբ:



Փառատոնի նախաձեռնողը ՀՀ Պետական կամերային նվագախմբի գեղարվեստական երաժիշտ Արամ Ղարաբեկյանն է, իսկ հովանավորներն են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը, ՎիվաՍելլ-ՄՏՍ ընկերությունը, «Կոնվերս բանկը» եւ Ջինիշյան հիմնադրամը:
 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---