Սիրիայի նախագահը կատարել է հայ աղջնակին տված իր խոստումը22 հուլիսի 2009 - 20:21 AMT PanARMENIAN.Net - Քրիստոսի հարության տոնի օրը Սիրիայի նախագահ Բաշար Ասադը տիկնոջ հետ եղել է Հալեպում Սիրիայի օգնության խաչի կազմակերպության մանկատանը: Հաջորդ օրը նախագահական նստավայրում Բաշար Ասադը 10 հազար դոլար է հանձնել մանկատան ներկայացուցիչներին:Օրերս Սիրիայի նախագահը կատարել է մանկատան սաներից մեկին` մի հայ աղջնակին տված խոստումը: Բաշար Ասադը վճարել է ֆրանսիական համալսարանում հայուհու ուսուցման համար: Հալեպի մանկատունը 1953 թվականից գտնվում է Սիրիայի օգնության խաչի հովանավորության տակ: Իր գոյության ողջ ընթացքում մանկատունը նպաստել է հայկական համայնքի ներկայացուցիչների սոցիալական հարցերի լուծմանը, այդպիսով նպաստելով երկրի զարգացմանը: Հիմնադրման օրից մանկատանը դաստիարակվել է հայկական չքավոր ընտանիքներից 2 հազար երեխա: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |