Տու-154 կործանված ինքնաթիռի զոհված ուղեւորների հարազատները բողոքի ցույց են կազմակերպել Թեհրանում22 հուլիսի 2009 - 21:05 AMT PanARMENIAN.Net - Այսօր առավոտյան 11:30-ին Թեհրանում Տու-154 կործանված ինքնաթիռի զոհված ուղեւորների հարազատները, հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ցույց են կազմակերպել «Կասպյան ավիաուղիներ» ընկերության գրասենյակի մոտ: Ակցիայի մասնակիցները պարզաբանումներ էին պահանջում «Կասպյան ավիաուղիներ» ընկերության աշխատակիցներից ինքնաթիռի վթարի վերաբերյալ, որի արդյունքում 168 մարդ զոհվեց, գրում է Թեհրանի «Ալիք» թերթը: Թեհրան-Երեւան չվերթը կատարող Տու-154 ինքնաթիռը վթարի ենթարկվեց հուլիսի 15-ին` Թեհրանից շուրջ 200 կմ հեռավորության վրա, թռիչքից 16 րոպե անց: Զոհվեց 168 մարդ: Զոհվածների թվում 36 հայ կա, այդ թվում Հայաստանի հինգ քաղաքացիներ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |